Լոնդոնի «Արսենալը» գլխավորող Միկել Արտետան երկրորդն է, ով Անգլիայի Պրեմիեր լիգայում 250 հանդիպում է անցկացրել և՛ մարզիչի, և՛ ֆուտբոլիստի կարգավիճակում, հաղորդում է BBC-ն:
«Ասթոն Վիլայի» դեմ օգոստոսի 31-ին կայացած հաղթական խաղը (1:0) իսպանացի մասնագետի համար 250-րդն էր Անգլիայի առաջնությունում:
Ֆուտբոլիստի կարգավիճակում Արտետան 284 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում։
Նախկինում նման նվաճման հասել էր միայն Մարկ Հյուզը: Ուելսցին՝ որպես ֆուտբոլիստ, Պրեմիեր լիգայում մասնակցել է 297 խաղի, 466 անգամ էլ կատարել է գլխավոր մարզիչի պարտականություն։