Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Իրանի Իսլամական Հանրապետության և ԱՄՆ-ի միջև հակամարտության ընթացքում ցուցաբերած դիրքորոշման համար, գրում է РИА Новости-ն։
«Ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել ձեզ հետ հանդիպելու այս հնարավորության համար… Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ պատերազմի, հակամարտության և ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ժամանակ ձեր դիրքորոշման համար։ Դուք աջակցել եք մեզ թե՛ ՄԱԿ-ում, թե՛ այլ միջազգային կազմակերպություններում», – ասել է Փեզեշքիանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։