Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման շրջանակում կարճատև հանդիպում է անցկացրել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ։
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վիետնամի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի շարունակական զարգացման նշանակությունը։
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է 2019 թվականին Վիետնամ կատարած պաշտոնական այցին և կարևորել բարձր մակարդակով շփումների ակտիվացումն ու փոխադարձ այցերի կազմակերպումը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգն առաջ մղելուն ուղղված հետագա քայլերի վերաբերյալ։
Փաշինյանը Ղրղզստանում է՝ մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափով հանդիպմանը և դրա շրջանակում նախատեսված միջոցառումներին։ Հանդիպում է նախատեսվում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։