Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վաղարշապատում առավոտից խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվում ընդիմադիրների նկատմամբ, ձերբակալվածների թիվը 10-ից ավելի է: Նրանք այս պատին գտնվում են Վաղարշապատի քննչական բաժնում։ Հանգամանքներին ծանոթանալու համար բաժին են այցելել ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, փաստաբաններ, որոնց թույլ չեն տվել մտնել ներս։