Նորվեգիայի Հոկոն 8-րդ թագավորը երդում է տվել խորհրդարանում (տեսանյութ)

Նորվեգիայի թագավոր Հոկոն 8-րդը  երդում է տվել Ստորտինգի (խորհրդարանի) առջև՝ համաձայն երկրի Սահմանադրության։

«Ես խոստանում և երդվում եմ կառավարել Նորվեգիայի թագավորությունը՝ համաձայն դրա Սահմանադրության և օրենքների, ուստի օգնիր ինձ Ամենակարող և Ամենագետ Աստված», – հայտարարել է միապետը։

Նորվեգիայի Սահմանադրության 9-րդ հոդվածի համաձայն՝ Ստորտինգում պաշտոնի երդումը միապետի փոփոխության հետ կապված ամենակարևոր սահմանադրական գործողություններից մեկն է։ Արարողությունը հաստատում է, որ թագավորի լիազորություններն ու իշխանությունը սահմանափակված են ու կարգավորվում են երկրի հիմնական օրենքով։

Նորվեգիան ներկայումս ունի երկու թագուհի՝ Հոկոնի կինը՝ Մետտե-Մարիտը, որը կրում է Նորին Բարձրություն տիտղոսը, և Հարալդ 5-րդի այրին՝ Սոնյան, որը կրում է Նորին Մեծություն թագուհի տիտղոսը։

Հարալդը մահացել է օգոստոսի 28-ին, 89 տարեկան հասակում։

Leave a comment