Բելգորոդի մարզում կին է զոհվել անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով

https://arm.sputniknews.ru/20260901/belgvorvodi-marzum-kin-e-zvohvel-anodachu-trchvogh-sarqi-hardzakman-hetevanqvov-106347266.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1c/100356115_177:0:804:470_1920x0_80_0_0_a2f06149d299bffc6382cabee89abd19.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անօդաչու թռչող սարք (աթս), բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

անօդաչու թռչող սարք (աթս), բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

Բաժանորդագրվել

Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի ավանում դրոնը պայթել է ձեռնարկության տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով խաղաղ բնակչուհի է զոհվել։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից:

«Գրայվորոնի շրջանի Դունայկա գյուղում դրոնի հարձակման հետևանքով կին է զոհվել։ Ցավակցում ենք նրա հարազատներին ու մերձավորներին», – ասվում է շտաբի՝ MAX հարթակի ալիքում տեղադրված հաղորդման մեջ։

Օպերատիվ շտաբում հավելել են, որ Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի գյուղում անօդաչու թռչող սարքը պայթել է ձեռնարկության տարածքում, երկրորդ ԱԹՍ-ն հարձակվել է մասնավոր տան վրա, Կրասնի Օկտյաբր գյուղում FPV-դրոնը պայթել է մասնավոր տան բակում:

Շտաբի տվյալներով՝ Վալույկիի շրջանի Ուրազովո ավանը ենթարկվել է FPV-դրոնի գրոհի. վնասվել է ենթակառուցվածքի օբյեկտ, իսկ Սոլոտի գյուղում FPV-դրոնի պայթյունի հետևանքով՝ բեռնատար ավտոմեքենա։

Շեբեկինո քաղաքում դրոնները հարվածել են երկու ձեռնարկությունների. վնասվել են մասնաշենքերից մեկի ճակատային մասը, տեխնիկական սենյակը և երկու բեռնատար ավտոմեքենան: Շեբեկինոյի շրջանի Մալոմիխայլովկա գյուղում FPV-դրոնը պայթել է մասնավոր տան մոտ. վնասվել են տան ճակատային մասն ու ապակիները: Շտաբից նաև հայտնել են, որ Վոզնեսենովկա գյուղում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով կոտրվել են մասնավոր տան պատուհաններ:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment