Փաշինյանը Վիետնամի փոխնախագահի հետ քննարկել է երկկողմ կապերի զարգացումը

Քաղաքականություն

01.09.2026 | 12:53

ՇՀԿ+ ձևաչափով հանդիպման շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վիետնամի միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացման հարցերը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման շրջանակում կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի ու Վիետնամի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և կարևորել քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի հետևողական զարգացումը:

Վարչապետ Փաշինյանը հիշատակել է 2019 թվականի պաշտոնական այցը Վիետնամ և շեշտել բարձր մակարդակի շփումների ու փոխայցերի կազմակերպման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի հետագա առաջմղմանը միտված քայլերի շուրջ»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։

Leave a comment