https://arm.sputniknews.ru/20260901/gagik-khachatrjani-nkatmamb-nvor-hanrajin-qreakan–hetapndum-e-harucvel-datakhazutjun-106344703.html
Գագիկ Խաչատրյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. դատախազություն
Գագիկ Խաչատրյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. դատախազություն
Sputnik Արմենիա
Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքով արձանագրվել է, որ Գագիկ Խաչատրյանը վիրահատական միջամտության կարիք չի ունեցել: 01.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-01T15:20+0400
2026-09-01T15:20+0400
2026-09-01T15:20+0400
հայաստան
գագիկ խաչատրյան
մեղադրանք
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/336/44/3364471_0:0:1001:563_1920x0_80_0_0_8d6a4b3e983b261b9a03f1322f2e9324.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Խաչատրյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։Դատախազությունից հայտնում են, որ նաև փոփոխվել և լրացվել է այս տարվա հունիսի 7–ին հարուցված հանրային քրեական հետապնդումը: Գերատեսչությունը մանրամասն ներկայացրել է 4 առանձին դրվագներով հարուցված մեղադրանքը։1. Խաչատրյանը «Պրոգրես Արմենիա» ՍՊ և «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Մ.-ից առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել և դրա դիմաց Հյուսիսային պողոտայում ձեռք բերել երկու բնակարան և չորս ավտոհանգրվան, իսկ Խաչատրյանի որդիներ Գ.Խ.-ի և Ա.Խ.-ի անվամբ՝ Հյուսիսային պողոտայում գտնվող 3 տարածք։ Այս տարածքները նա ձեռք է բերել շուկայական արժեքից էականորեն ցածր գներով (շուկայական արժեքը 2008–2010 թթ. կազմել է 2 մլրդ 179 մլն 51 հազար դրամ, մինչդեռ Խաչատրյանը վճարել է ընդամենը 484 մլն դրամ):2. «Դիլիջան» ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքների շրջանակում Խաչատրյանը վատնել է 174 մլն 581 հազար դրամ։ Փաստացի չկատարված 2095,071 քմ աշխատանքների դիմաց պետական միջոցներից «Սահակյանշին» ՓԲ ընկերության հետ կնքված պայմանագրով վճարվել է 85 մլն 497 հազար դրամ, իսկ փաստացի կատարված աշխատանքների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ հավելյալ 89 մլն 83 հազար դրամ։3. Խաչատրյանը մեղադրվում է իր որդու՝ Ա.Խ.-ի, ինչպես նաև իրենց հետ փոխկապակցված Հ.Թ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին պատկանած՝ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 451,1 քմ մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս կազմող հողամասը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու գործընթացին մասնակցելու համար:4. Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ՝ 151 մլն 126 հազար դրամի հանցավոր ծագումը քողարկելու եղանակով։ Մասնավորապես 2009 թվականին նա, ըստ դատախազության, Ռ.Գ.-ի անվամբ ձեռք է բերել Գյումրի քաղաքում գտնվող անշարժ գույքերի համալիրը, որը ներառել է 6,4199 հա հողամաս, որի կադաստրային ընդհանուր արժեքը կազմել է 122 մլն 876 հազար դրամ։Այս անշարժ գույքը տարբեր տարիների ընթացքում մի քանի անգամ գրավադրվել է «Արդշինբանկում»։«Այս գործողությունների արդյունքում՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը և դրա շարժընթացի ու շրջանառության հետևանքով ստացված եկամուտները ներդրվել են օրինական շրջանառության մեջ, ստացել օրինական տեսք, և թաքցվել է դրանց իրական բնույթը, ծագման աղբյուրը և շարժը»,– նշել են դատախազությունից։Այսպիսով` Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։Բացի այդ, դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ Խաչատրյանը կարիք չի ունեցել վիրահատական միջամտության, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել նրա` ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո (Գ.Խ.-ն հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից):Անհրաժեշտության դեպքում վիրահատությունը հնարավոր է կատարել ՀՀ բժշկական հիմնարկությունների մասնագիտացված բաժանմունքներում:«Հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է նաև, որ Խաչատրյանը չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ նրա կողմից քրեական վարույթով որևէ վարութային գործողության մասնակցելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ։Դատախազությունից տեղեկացնում են, որ առկա քրեական վարույթներից բացի, Հակակոռուպցիոն դատարանում քննվող հայցերի շրջանակում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել.
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/336/44/3364471_44:0:937:670_1920x0_80_0_0_0f4db6c880f4aa41a516f332a9013777.jpg.webp
հայաստան, գագիկ խաչատրյան, մեղադրանք, հհ դատախազություն
հայաստան, գագիկ խաչատրյան, մեղադրանք, հհ դատախազություն
Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքով արձանագրվել է, որ Գագիկ Խաչատրյանը վիրահատական միջամտության կարիք չի ունեցել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Խաչատրյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։
Դատախազությունից հայտնում են, որ նաև փոփոխվել և լրացվել է այս տարվա հունիսի 7–ին հարուցված հանրային քրեական հետապնդումը: Գերատեսչությունը մանրամասն ներկայացրել է 4 առանձին դրվագներով հարուցված մեղադրանքը։
2. «Դիլիջան» ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքների շրջանակում Խաչատրյանը վատնել է 174 մլն 581 հազար դրամ։ Փաստացի չկատարված 2095,071 քմ աշխատանքների դիմաց պետական միջոցներից «Սահակյանշին» ՓԲ ընկերության հետ կնքված պայմանագրով վճարվել է 85 մլն 497 հազար դրամ, իսկ փաստացի կատարված աշխատանքների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ հավելյալ 89 մլն 83 հազար դրամ։
3. Խաչատրյանը մեղադրվում է իր որդու՝ Ա.Խ.-ի, ինչպես նաև իրենց հետ փոխկապակցված Հ.Թ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին պատկանած՝ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 451,1 քմ մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս կազմող հողամասը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու գործընթացին մասնակցելու համար:
4. Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ՝ 151 մլն 126 հազար դրամի հանցավոր ծագումը քողարկելու եղանակով։ Մասնավորապես 2009 թվականին նա, ըստ դատախազության, Ռ.Գ.-ի անվամբ ձեռք է բերել Գյումրի քաղաքում գտնվող անշարժ գույքերի համալիրը, որը ներառել է 6,4199 հա հողամաս, որի կադաստրային ընդհանուր արժեքը կազմել է 122 մլն 876 հազար դրամ։
Այս անշարժ գույքը տարբեր տարիների ընթացքում մի քանի անգամ գրավադրվել է «Արդշինբանկում»։
«Այս գործողությունների արդյունքում՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը և դրա շարժընթացի ու շրջանառության հետևանքով ստացված եկամուտները ներդրվել են օրինական շրջանառության մեջ, ստացել օրինական տեսք, և թաքցվել է դրանց իրական բնույթը, ծագման աղբյուրը և շարժը»,– նշել են դատախազությունից։
Այսպիսով` Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Բացի այդ, դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ Խաչատրյանը կարիք չի ունեցել վիրահատական միջամտության, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել նրա` ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո (Գ.Խ.-ն հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից):
Անհրաժեշտության դեպքում վիրահատությունը հնարավոր է կատարել ՀՀ բժշկական հիմնարկությունների մասնագիտացված բաժանմունքներում:
«Հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է նաև, որ Խաչատրյանը չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ նրա կողմից քրեական վարույթով որևէ վարութային գործողության մասնակցելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դատախազությունից տեղեկացնում են, որ առկա քրեական վարույթներից բացի, Հակակոռուպցիոն դատարանում քննվող հայցերի շրջանակում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել.