Գործարկվել է TRIPP ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը (PAN.am)

Հայաստանի ԱԳՆ-ի և ԱՄՆ պետքարտուղարության համագործակցությամբ ստեղծվել ու գործարկվել է TRIPP ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։

Այդ մասին հայտնել է ԱՄՆ դեսպանությունը: Էջը վարելու ն ՀՀ ԱԳՆ և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թիմերը:

«Ուրախ ենք հայտնել Հայաստանում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի (TRIPP) պաշտոնական ֆեյսբուքյան էջի գործարկման մասին, որը ստեղծվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ պետքարտուղարության համագործակցությամբ:

Էջում կարող եք գտնել TRIPP ծրագրի վերաբերյալ մանրամասներ ու վերջին զարգացումները։ Այստեղ կներկայացվեն տեղեկություններ տարբեր ձևաչափերով՝ ապահովելով TRIPP-ի վերաբերյալ արդիական տեղեկատվության հասանելիությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

2025-ի օգոստոսին Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Leave a comment