Ռուսական զորքերը լույս սեպտեմբերի 1-ի գիշերը զանգվածային հարձակում են իրականացրել Կիևի, Կիևի և Օդեսայի մարզերի վրա։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 12 մարդ, ևս 19-ը վիրավորվել է, գրում է Current time-ը։
Կիևում զոհվել է 8 մարդ, 5-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ երկու երեխա, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նրա խոսքով՝ Գոլոսեևսկի շրջանում մի քանի վայրերում ընկել են անօդաչու թռչող սարքերի և հրթիռի բեկորներ, հրդեհվել է ոչ բնակելի շինություն։ Դարնիցկի շրջանում հրթիռի հարվածից ոչ բնակելի օբյեկտում հրդեհ է բռնկվել, իսկ Սոլոմենսկի շրջանում անօդաչու սարքը բախվել է ոչ բնակելի շինության, մեկ այլ ԱԹՍ ընկել է մասնավոր տան վրա։
Կիևի մարզում զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 13-ը։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։ Բորիսպոլում ռուսական հարվածի հետևանքով վնասվել է հինգհարկանի բնակելի շենք, խանութ, մասնավոր տներ, մեքենաներ, բիզնես և սպասարկման կայան։ Օբուխովի շրջանում վնասվել է 11 մասնավոր տուն, պահեստ և բենզալցակայան։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պարզաբանել է, որ Գրիգորովկա գյուղում փլատակների հետևանքով վնասվել է ենթակառուցվածքային օբյեկտ և երկու բազմաբնակարան շենք։
Օդեսայի մարզում մեկ մարդ վիրավորվել է: Տարածաշրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է երկու բնակելի շենքերի վնասման և կարի արհեստանոցում հրդեհի մասին: Ռուսական ուժերը նաև հարձակվել են Ռումինիայի հետ սահմանին գտնվող Օրլովկա միջազգային լաստանավային անցակետի վրա: Հրդեհը մարվել է արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների կողմից:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևում և Կիևի մարզում հարվածներ են հասցվել ռազմարդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրների ձեռնարկություններին, որոնք, ըստ գերատեսչության, ներգրավված են հրթիռային և անօդաչու համակարգերի արտադրության, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերին վառելիք մատակարարելու գործընթացում։ Օդեսայի մարզում թիրախավորվել են ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնք օգտագործվում են ռազմական նշանակության բեռների և վառելիքաքսուկային նյութերի պահեստավորման համար, ինչպես նաև ապահովում են ուկրաինական նավահանգիստների աշխատանքը։
Ուկրաինայի ԶՈՒ-ի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Իսկանդեր-Մ»/KN-23/С-400 բալիստիկ հրթիռներ, «Ցիրկոն» հակաօդային նավատորմային հրթիռներ, «Կալիբր» թևավոր հրթիռներ, Х-31П հակառադարային հրթիռներ, S8000 «Բանդերոլ» հրթիռ-դրոններ և 218 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինական ուժերը դրանցից խոցել են 199 թիրախ, այդ թվում՝ 5 բալիստիկ հրթիռ, 5 «Կալիբր» հրթիռ, 2 «Բանդերոլ» հրթիռ-դրոն և 187 անօդաչու թռչող սարք։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի