Պուտինը և Մոդին Բիշքեկում քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունները


Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի նախագահը և Հնդկաստանի վարչապետը:


Նարենդրա Մոդին գոհունակություն է հայտնել, որ երկրների միջև գործարար ոլորտում շփումները նոր թափ են ստացել, Մոսկվան և Նյու Դելին աշխատում են հանուն երկու ժողովուրդների բարօրության:


Անդրադարձ է եղել ռուս-ուկրաինական հակամարտությանը:


«Հնդկաստանն աջակցում է խաղաղության բոլոր ջանքերին։ Պատերազմի ամեն նոր օր փաստացի հետ է շպրտում մարդկությունը։ Պետք է անվերջ պատերազմից շարժվենք դեպի դրա ավարտը»,- շեշտել է Հնդկաստանի վարչապետը։


Մոդիի խոսքով՝ խաղաղ կարգավորումն ամբողջ մարդկության պահանջն է:


Վլադիմիր Պուտինն էլ վստահեցրել է, որ Մոսկվան շարժվում է ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ: Նա պնդել է՝ անհրաժեշտ է խաղաղ միջոցներով լուծել բոլոր խնդիրները:


Կրեմլի ղեկավարը նաև հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունները շարունակում են ամրապնդվել՝ հիմնվելով ռազմավարական արտոնյալ գործընկերության սկզբունքների վրա, առևտրատնտեսական ոլորտում դրական միտումներ կան:

Դիտումների քանակ3

Leave a comment