Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Google Maps-ն արդեն վերանվանել էր Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ»՝ ԱՄՆ օգտատերերի համար։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անմիջական դիմել է Apple-ին` խնդրելով ընկերության քարտեզագրական ծառայություններում Օնտարիո լճի անունը փոխել և դարձնել «Ամերիկա լիճ»։ Այս մասին պատմել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դուգլաս Բերգամը։

Նրա խոսքով՝ նախագահն անձամբ է կապ հաստատել Apple-ի հետ, ուստի վարչակազմերը ակնկալում են, որ նոր անվանումը շուտով կհայտնվի ընկերության քարտեզներում։

«Նախագահը անմիջականորեն կապ է հաստատել Apple-ի հետ, այնպես, որ ես վստահ եմ, որ շուտով կտեսնենք, որ նրանք կփոխեն անունը՝ դարձնելով Ամերիկա լիճ», – հայտարարել է Բերգամը Fox Business-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ Google Maps-ն արդեն վերանվանել էր Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ»՝ ԱՄՆ օգտատերերի համար։

Օնտարիո լիճը վերանվանելու մասին հրամանը Թրամփը ստորագրել էր օգոստոսի 27-ին, ինչից հետո փաստաթուղթն անմիջապես ուժի մեջ է մտել։

Վաշինգտոնի որոշմանը, սակայն, չի աջակցել հարևան Կանադան, որի հետ ԱՄՆ-ն կիսում է լիճը։

Վարչապետ Մարկ Քարնին հիշեցրել է, որ Օնտարիո անվանումը օգտագործվում է ավելի քան 400 տարի և եղել է շատ ավելի վաղ, քան Միացյալ Նահանգների անկախության ձեռքբերումը։ Նա հայտարարել է, որ Կանադան կշարունակի լիճը անվանել իր նախկին անունով։

Leave a comment