ՌԴ ԶՈւ–ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին

https://arm.sputniknews.ru/20260901/rd-zun-zangvatsajin-harvats-e-hascrel-ukrainaji-razmardjunaberakan-hamaliri-objektnerin-106330816.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48734869_8:0:1361:1015_1920x0_80_0_0_de8cc997b06daee53c14773812bffbb0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

Բաժանորդագրվել

Զանգվածային հարձակման ժամանակ օգտագործվել են բարձր ճշգրտության զենքեր և մեծ հեռահարություն ունեցող հարվածային անօդաչուներ։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 1-ի գիշերը ռուսական զորքը զանգվածային հարված է հասցրել Կիևի, Կիևի ու Օդեսայի մարզերի օբյեկտներին։

ՌԴ ՊՆ–ն հայտարարել է, որ թիրախներ են դարձել ռազմարդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրի ձեռնարկությունները, ինչպես նաև ուկրաինական զորքերին ապահովելու համար օգտագործվող ենթակառուցվածքները։

Ռուսաստանյան գերատեսչության տվյալներով՝ Կիևում հարված է հասցվել «Ֆայեր Փոինթ» ձեռնարկությանը, որը «Ֆլամինգո» մեծ հեռահարություն ունեցող թևավոր հրթիռների համար բաղադրիչներ և մարտական մասեր է արտադրում։

Պաշտպանության նախարարությունը նշել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում ևս մեկ թիրախ է դարձել «Աէրոբավովնա» ձեռնարկությունը։ Այն զբաղվում է միջին և մեծ հեռահարության, այդ թվում` «Հորնեթ» տեսակի, անօդաչու թռչող սարքերի մատակարարումն ու կառավարումն ապահովելու համար նախատեսված աերոստատների արտադրությամբ։

Կիևի մարզում հարված է հասցվել Բորիսպոլում գտնվող նավթաբազային, որը Ուկրաինայի զինված ուժերին ապահովում է վառելիքաքսուքային նյութերով։ Խոտով բնակավայրում հարված է հասցվել արտադրամասին, որտեղ հավաքվում, կահավորվում և պահվում էին անանձնակազմ նավակները։

Հարվածի են ենթարկվել նաև Օդեսայի և Օդեսայի մարզի օբյեկտները: ՌԴ ՊՆ–ն հայտնել է ջերմաէլեկտրակայանի և նավահանգստային ենթակառուցվածքները սպասարկող 3 էլեկտրական ենթակայանների, ինչպես նաև անօդաչուների հավաքման արտադրամասի խոցման մասին:

Բացի այդ, պաշտպանության նախարարությունը հայտնել է «Օդեսա» և «Չորնոմորսկ» նավահանգիստների ենթակառուցվածքներին հարվածելու մասին, որոնք օգտագործվում էին ուկրաինական զորքերի համար ռազմական նշանակության բեռների, վառելիքաքսուքային նյութերի պահման և մատակարարման համար:

ՌԴ ՊՆ–ն հայտնել է, որ զանգվածային հարձակման ժամանակ օգտագործվել են բարձր ճշգրտության զենքեր և մեծ հեռահարություն ունեցող հարվածային անօդաչուներ։

Leave a comment