Կապարակնքվել է «Օռանժ Օիլ»-ի 10 լցակայան, նախատեսվում է 9 մլն դրամի տուգանք

Բաժանորդագրվել

Ստուգումների արդյունքում ցանցի լցակայաններում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Կապարակնքվել են «Օռանժ Օիլ» ՍՊԸ-ին պատկանող 10 լցակայաններ։ Այս մասին հայտնում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Նշվում է, որ ստուգումների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ անվտանգության պահանջներին չեն համապատասխանել դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ցուցանիշները։

«Միաժամանակ արձանագրվել են նաև չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ»,- հայտնում է տեսչական մարմինը։

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։ Նախատեսվում է 9 միլիոն դրամի տուգանք։

Leave a comment