Մարդիկ ունեն տարիներով կուտակված առողջապահական կարիքներ, ապահովագրության շրջանակում դիմելիությունն աճում է. Ավանեսյան

Մարդիկ ունեն տարիներով կուտակված առողջապահական կարիքներ, ապահովագրության շրջանակում դիմելիությունն աճում է. Ավանեսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Առողջության ապահովագրության շրջանակում գուցե ունենանք հերթագրման սկզբունքի կիրառում: Հնարավոր է՝ լինեն ծառայություններ, որոնց համար գուցե հերթագրման անցնենք»,-  ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ առաջին ամսի արդյունքները լավատեսություն են ներշնչում, որ այդ հերթագրումները չպետք է երկար լինեն:

«Տեսնենք՝ փետրվարը, մարտը ինչպիսին են, որովհետև հունվարը որոշակի առումով սպեցիֆիկ է հանգստյան օրերի առումով, ձնառատ է եղել և այլն:

Առաջին եռամսյակն ամփոփելով՝ իհարկե, մեր կանխատեսումները շատ ավելի ճշգրիտ կլինեն, բայց այստեղ էլ, կարծում եմ, մեկնարկը, ընթացքը և մարդկանց վարքագիծը շատ համահունչ էր մեր քաղաքականությանը, և քաղաքացիները, ըստ էության, այո՛, ունեն կուտակված կարիքներ, տարիների, տասնամյակների կուտակված կարիք կա, և այդ կարիքը բավարարելու առումով դիմելիությունն իսկապես աճում է»,- նշել է նա։

Ավանեսյանն ընդգծել է, որ որ մարդիկ հավատում են և հասկանում են, որ իսկապես այս ծառայությունները հասանելի են, և առաջիկա ամիսներին կաճի դիմելությունը: 

«Համակարգն ու ռիսկերը կառավարելի են, մենք ունենք բավական գործիքակազմ՝ արձանագրումները ճիշտ անելու և միջոցներ ձեռնարկելու համար: Կարծում եմ՝ սահուն կերպով շարունակելու ենք»,- հավելել է առողջապահության նախարարը։

Leave a comment