ԱԽՔ Ալեն Սիմոնյանը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ քննարկել են խաղաղության օրակարգը
Հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի միջև, այս մասին Հաջիևը գրել է X սոցիալական ցանցում։
«Նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Բիշքեկում կայացած հանդիպումից հետո խաղաղության օրակարգի շուրջ քննարկումները շարունակվել են Ալեն Սիմոնյանի հետ», – նշել է Հաջիևը։