Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը շնորհավորում է Գիտելիքի օրվա կապակցությամբ և հիշեցնում ուսումնական գործընթացում անձնական տվյալների պաշտպանության կարևորության մասին։
«Նոր ուսումնական տարին ենթադրում է նոր աշակերտների, ուսանողների, սաների մուտք դպրոցներ, մանկապարտեզներ, համալսարաններ ու այլ կրթօջախներ, ինչը նշանակում է անձնական տվյալների նոր սուբյեկտների ու նոր տվյալների շրջանակ։
Գործակալությունը մշտապես իր ուշադրության առանցքում է պահում հատկապես երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցերը, որոնց պատշաճ ապահովման համար ուսումնական հաստատություններում մշակել է մի շարք փաստաթղթեր ու ուղեցույցներ։
«Անձնական տվյալների մշակման իրավակարգավորումները ուսումնական հաստատություններում» ուսումնական ձեռնարկը նախատեսված է կրթական հաստատությունների, դպրոցների աշխատողների, ուսուցիչների համար։
Գործակալությունը պատրաստ է համագործակցել ուսումնական հաստատությունների հետ՝ անձնական տվյալների պաշտպանության հարցերով ինչպես խորհրդատվական աջակցություն տրամադրելու, այնպես էլ իրազեկման և կրթական ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»,-նշվում է հաղերագրության մեջ։
Դիտումների քանակ3