Թրամփն Իրանին ազդանշան է ուղարկել ԱԲ-տեսանյութով Հարք կղզուն «հարվածելու» մասին

https://arm.sputniknews.ru/20260901/trampn-iranin-azdanshan-e-ugharkel-ab-tesanjutvov-harq-kghzun-harvatselu-masin-106319708.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99848987_135:0:2302:1625_1920x0_80_0_0_0889a2c00d61899900083124e1953458.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ

ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

Թրամփը նաև չի բացառել նոր հարվածներն Իրանին և միաժամանակ հայտարարել է, որ, իր կարծիքով, Թեհրանում այժմ հստակություն չկա, թե ով է փաստացի ղեկավարում երկիրը:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազդանշան է ուղարկել Թեհրանին նեյրոցանցի կողմից գեներացված հոլովակի հրապարակմամբ, որտեղ իրանական Հարք կղզին «ոչնչացվում է»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

«Կարծում եմ ՝ նա ազդանշան է ուղարկում իրանցիներին։ Մենք գիտենք, որ նրանք շարունակում են գնդակոծել առևտրային նավերը»,- ասել է Վենսը լրագրողներին։

Փոխնախագահի խոսքով ՝ Թրամփը ցանկացել է Թեհրանին հասկացնել, որ ԱՄՆ-ն նրա գործողություններն անընդունելի է համարում:

Թրամփը նաև չի բացառել նոր հարվածներն Իրանին և միաժամանակ հայտարարել է, որ, իր կարծիքով, Թեհրանում այժմ հստակություն չկա, թե ով է փաստացի ղեկավարում երկիրը:

Ավելի վաղ Թրամփը հրապարակել էր նեյրոցանցի կողմից ստեղծված հոլովակը՝ իրանական Հարք կղզու «ոչնչացմամբ»: Truth Social սոցիալական ցանցում 10 վայրկյանանոց հոլովակը ցույց է տալիս կղզու նավթարդյունահանող ենթակառուցվածքը հրթիռային հարվածներից հետո։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment