Արարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)
Օգոստոսի 11-ին ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ նախորդ երկու օրվա ընթացքում Արարատ քաղաքում գտնվող փոստային ծառայություններից մեկի գրասենյակ պատուհանը հրելով բացելու միջոցով մուտք են գործել և աշխատասեղանի դարակից գումար գողացել։
Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը, ըստ նախնական տեղեկությունների, կատարել է Արարատ գյուղի 58-ամյա բնակիչը։
Նույն օրը տղամարդը հայտնաբերվել է Արարատ գյուղում, ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության բաժին, որտեղ խոստովանել է կատարած արարքը։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։