Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին հայտարարել է ազգային թիմից հեռանալու մասին։

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվողը սոցցանցերում հայտնել է, որ նման որոշում է կայացրել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում իսպանացիներից կրած պարտությանից երկու օր անց։

Լիոնել Մեսին 2005 թվականին է նորամուտը նշել Արգենտինայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 207 հանդիպում, դարձել 125 գոլի ու 68 գոլային փոխանցման հեղինակ։ Ազգային թիմի հետ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը դարձել է աշխարհի չեմպիոն (2022), Ամերիկայի կրկնակի գավաթակիր (2021, 2024) ու Ֆինալիսիմայի հաղթող (2022)։

Leave a comment