Բելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել

Բաժանորդագրվել

Շտապօգնության բրիգադները վիրավորներին Վալույկիի կենտրոնական շրջանային հիվանդանոց են տեղափոխել։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Բելգորոդի մարզի Վալույկի քաղաքում տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտի վրա անօդաչուների հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։

3 տղամարդ բազմաթիվ բեկորային վնասվածքներ են ստացել։ Շտապօգնության բրիգադները վիրավորներին Վալույկիի կենտրոնական շրջանային հիվանդանոց են տեղափոխել։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment