Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պարսից ծոցի արաբական երկրների առաջնորդները Վաշինգտոնին ուղղված ուղերձում նշել են, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի կողմից Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները անիրատեսական են և դժվար է հաշտվել դրանց հետ։
«Իսնա» լրատվական գործակալության փոխանցմամբ, «Rai al-Youm» թերթը հաղորդել է, որ արևմտյան դիվանագիտական շրջանակները կարծում են, որ ԱՄԷ-ն, Օմանը և Կատարը՝ ի տարբերություն եվրոպական երկրների, քիչ ոգևորություն են ցուցաբերում ԱՄՆ ֆինանսների նախարարության որոշումների և հրահանգների նկատմամբ։
Թերթի տվյալներով, որոշ օտարերկրյա կառավարություններ, այդ թվում՝ Կատարը, կարող են չհետևել Վաշինգտոնի սպառնալիքներին՝ դրանք համարելով տարածաշրջանում լարվածության մշտական սրացման ապացույց, որը կխոչընդոտի լարվածության թուլացման ցանկացած սցենարի։