https://arm.sputniknews.ru/20260831/erevani-gishernery-majraqaghaqi-ajginery-veratsvum-en-bacota-hamergasrahneri-106307884.html
«Երևանի գիշերները». մայրաքաղաքի այգիները վերածվում են բացօթա համերգասրահների
«Երևանի գիշերները». մայրաքաղաքի այգիները վերածվում են բացօթա համերգասրահների
Sputnik Արմենիա
Մայրաքաղաքում մեկնարկած «Երևանի գիշերները» նախագիծը այգիներն ու զբոսայգիները վերածում է բացօթյա համերգասրահների՝ ապահովելով բարձրարժեք դասական և ջազային… 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T20:51+0400
2026-08-31T20:51+0400
2026-08-31T20:51+0400
համերգ
վահագն հայրապետյան
ջազ
օպերա
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106307707_0:0:1920:1080_1920x0_80_0_0_233ad6a0027d598e8d19156c22cb0da0.jpg.webp
Մայրաքաղաքում մեկնարկած «Երևանի գիշերները» նախագիծը այգիներն ու զբոսայգիները վերածում է բացօթյա համերգասրահների՝ ապահովելով բարձրարժեք դասական և ջազային երաժշտության անվճար հասանելիություն: Նախագծի մանրամասները «Ուրիշ նորություններում» ներկայացրել ենօպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, հանրահայտ ջազմեն Վահագն Հայրապետյանը:«Մեր հիմնական նպատակն է զբոսանքի վայրերը վերածել բացօթյա համերգասրահների, որտեղ քաղաքացիներն ու հյուրերը կունկնդրեն բարձրարժեք երաժշտություն։ Առաջին համերգներից հետո տպավորված ենք․ նույնիսկ անձրևը չխանգարեց հանդիսատեսին հավաքվել երաժշտության շուրջ», – ասում է Վարսենիկ Ավանյանը։Վահագն Հայրապետյանի խոսքով՝ նման անմիջական մթնոլորտ ամեն տեղ չես գտնի․ չկան մեծ բեմեր, լույսեր կամ էֆեկտներ. արտիստը կանգնած է նույն հարթության վրա, որտեղ ունկնդիրն է։ «Իրականում թե՛ օպերային, թե՛ ջազային արվեստը ժողովրդի միջից են դուրս եկել՝ փողոցներից ու ակումբներից», – ասում է երաժիշտն ու հավելում․ Համերգաշարը կշարունակվի առաջիկա օրերին, սկզբը՝ ժամը 20-ին։ Օգոստոսի 31-ին Սիրահարների այգում կներկայացվի դասական ծրագիր, սեպտեմբերի 11-ին Մերգելյան այգում հանդես կգա «Երևան-Նյու Յորք ջազ քառյակը», իսկ սեպտեմբերի 14-ին Վահագն Դավթյանի անվան այգում կրկին դասական ծրագիր կլինի:
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106307707_203:0:1643:1080_1920x0_80_0_0_89cffdc9d2925ca80c786ca6dfb6fd78.jpg.webp
համերգ, վահագն հայրապետյան, ջազ, օպերա, երևան, видео
համերգ, վահագն հայրապետյան, ջազ, օպերա, երևան, видео
«Մեր հիմնական նպատակն է զբոսանքի վայրերը վերածել բացօթյա համերգասրահների, որտեղ քաղաքացիներն ու հյուրերը կունկնդրեն բարձրարժեք երաժշտություն։ Առաջին համերգներից հետո տպավորված ենք․ նույնիսկ անձրևը չխանգարեց հանդիսատեսին հավաքվել երաժշտության շուրջ», – ասում է Վարսենիկ Ավանյանը։
Վահագն Հայրապետյանի խոսքով՝ նման անմիջական մթնոլորտ ամեն տեղ չես գտնի․ չկան մեծ բեմեր, լույսեր կամ էֆեկտներ. արտիստը կանգնած է նույն հարթության վրա, որտեղ ունկնդիրն է։ «Իրականում թե՛ օպերային, թե՛ ջազային արվեստը ժողովրդի միջից են դուրս եկել՝ փողոցներից ու ակումբներից», – ասում է երաժիշտն ու հավելում․
«Երբ Կոմիտասը մշակել ու տարածել է ֆոլկլորը, չի տարածել, որ այդպես մնա, այլ որ շարունակվի սերունդները զարգացնեն։ Մեր պապերը մեզ ժառանգություն են թողել, բա մենք մեր թոռներին ի՞նչ պիտի թողնենք», – նշում է Հայրապետյանը։
Համերգաշարը կշարունակվի առաջիկա օրերին, սկզբը՝ ժամը 20-ին։ Օգոստոսի 31-ին Սիրահարների այգում կներկայացվի դասական ծրագիր, սեպտեմբերի 11-ին Մերգելյան այգում հանդես կգա «Երևան-Նյու Յորք ջազ քառյակը», իսկ սեպտեմբերի 14-ին Վահագն Դավթյանի անվան այգում կրկին դասական ծրագիր կլինի: