Իրանի վրա տնտեսական ճնշումը կտևի շաբաթներ և նույնիսկ ամիսներ. ԱՄՆ ֆինանսների նախարար

Բաժանորդագրվել

Սքոթ Բեսենթն ընդգծել է, որ Վաշինգտոնի նպատակը իրանական տնտեսության փլուզումը չէ:

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Իրանի վրա տնտեսական ճնշումը կարող է տևել շաբաթներ և նույնիսկ ամիսներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը:

«Կարծում եմ, որ դա կարող է տևել մի քանի շաբաթ կամ ամիս», – ասել է Բեսենտը լրագրողներին «Մեծ քսանյակի» ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ:

Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ Վաշինգտոնի նպատակը իրանական տնտեսության փլուզումը չէ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին՝ դա անվանելով «աննախադեպ մասշտաբի մեկուսացում» և դաշնակիցներին կոչ անելով միանալ Վաշինգտոնին: CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել է, որ 2026 թվականի փետրվարի վերջին սկսված ռազմական գործողության փոխարեն ԱՄՆ-ն անցնում է Իրանին աստիճանաբար տնտեսապես «խեղդելու» մարտավարությանը։

Leave a comment