ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ» | Factor.TV

Չեմպիոնների լիգայի գավաթակիր ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Բրեդլի Բարկոլան տեղափոխվել է «Լիվերպուլ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ:

Բրիտանական մամուլի համաձայն՝ տրանսֆերի արժեքը կազմել է 124 միլիոն եվրո՝ գումարած 20 միլիոն բոնուսներ:

Անցած մրցաշրջանում Բարկոլան ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 49 հանդիպման, խփել է 13 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում։ Նա 2023 թվականից էր հանդես գալիս փարիզյան ակումբում:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment