Ինչ ազդանշան է տվել Պուտինը Քոչարյանին շնորհավորելով․ Մարկեդոնովի վերլուծությունը

https://arm.sputniknews.ru/20260831/inch-azdanshan-e-tvel-putiny-qvocharjanin-shnvorhavvorelvov-markedvonvovi-verlutsutjuny-106313250.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0b/83822636_0:0:1422:1066_1920x0_80_0_0_00d0ad721aee8bf9ac608b6e13cda4c2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, հայաստան, սերգեյ մարկեդոնով, վլադիմիր պուտին, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան

ռուսաստան, հայաստան, սերգեյ մարկեդոնով, վլադիմիր պուտին, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակում հետխորհրդային ողջ պատմության ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր շնորհավորանքով հստակ քաղաքական ազդանշան է հղել Երևանին:

Շնորհավորելով Քոչարյանին ծննդյան 72-ամյակի կապակցությամբ՝ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանում չեն մոռանում Հայաստանի երկրորդ նախագահի անձնական ներդրումը երկու երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում: Պուտինը կալանավորված Քոչարյանին մաղթել է «հոգեկան առույգություն և տոկունություն փորձությունների նկատմամբ», որոնց այժմ բախվում են նա և իր ընտանիքի անդամները: Մարկեդոնովը ուշադրություն է հրավիրում վերջին արտահայտության վրա:

«Մոսկվան ցույց է տալիս, որ Քոչարյանի ճակատագրի հանդեպ անտարբեր չէ, և Երևանին քաղաքական ազդանշան է ուղարկում, բայց դա անում է դիվանագիտորեն՝ չանցնելով բացահայտ ճնշման։ Եվ դա արվում է Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպություն հոբելյանական գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի կողմից հայտարարված՝ Պուտինի և Փաշինյանի հանդիպման նախօրեին»,-գրում է փորձագետն իր տելեգրամյան ալիքում։

Մարկեդոնովի խոսքով, ռուսական կողմը հասկացրել է, որ երկխոսությունը հնարավոր է, բայց ոչ աշխարհաքաղաքական նորաձևության ներկայիս օրենսդիրներին Երևանի կողմից հաճոյանալու և համաձայնելու միջոցով:

Փորձագետը նշում է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները ողջ հետխորհրդային շրջանի ամենացածր մակարդակում են: ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրում Ռուսաստանը դաշնակից չի ներկայացվում (երկրների հարաբերությունները բնութագրվում են որպես «փոխակերպվող, զարգացող և խորացող գործընկերություն»): ՌԴ-ն նշված է Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող երկրների շարքում «ութերորդ համարի ներքո»։

Մերկեդոնովը խիստ խորհրդանշական է համարում այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է իր երկրի համար ՀԱՊԿ-ի վնասակարության և ոչ անհրաժեշտ լինելու մասին: Հենց նախագահ Քոչարյանի օրոք Հայաստանը միացավ այդ կառույցին։ Ընդ որում, փորձագետը նշում է, որ չափազանց պարզունակ կլիներ Քոչարյանին բնութագրել որպես Մոսկվայի ինչ-որ դրածո, ինչը հիմա շահարկում են նրա քննադատներն ու իշխանամետ բանավիճողները։

2003թ. հունվարին Ռուսաստան կատարած այցի ժամանակ Հայաստանի նախագահն իր մտահոգությունն էր հայտնել Կրասնոդարի երկրամասի իշխանությունների հակահայկական հռետորաբանության և միգրացիոն քաղաքականության վերաբերյալ, որից հետո նույնիսկ հատուկ Մոսկվայից Կուբան էր մեկնել այն ժամանակվա մարզպետ Ալեքսանդր Տկաչովի հետ խոսելու համար: Բացի այդ, լինելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության ջերմեռանդ ջատագովը, Քոչարյանը նաև քննադատել է կազմակերպությունը՝ ցանկանալով բարձրացնել կառույցի արդյունավետությունը։ Առավել հատկանշական է Քոչարյանի ելույթը 2006 թվականի հունիսի 23-ին Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովում։

Ինչպես գրում է Մարկեդոնովը, Պուտինն այս առումով շարունակում է իր նախկին գիծը՝ ցույց տալով, որ Ռուսաստանի հետ մերձեցմամբ շահագրգռված հայ քաղաքական գործիչները իր համար պարզապես գեղեցիկ խոսքեր չեն։ Եվ ապա, Քոչարյանին տոկունությունը մաղթելը նախկին նախագահի հետ համերաշխության դրսևորում է։

Leave a comment