https://arm.sputniknews.ru/20260831/aeraciajic-berman-entarkvats-2-andzn-el-dzerbakalvel-en-qk-106309530.html
Աերացիայից բերման ենթարկված 2 անձն էլ ձերբակալվել են. ՔԿ
Աերացիայից բերման ենթարկված 2 անձն էլ ձերբակալվել են. ՔԿ
Sputnik Արմենիա
Աերացիայում այսօր լարված իրավիճակ էր ստեղծվել. բնակիչներից մեկը կոտրել էր ոստիկանական մեքենայի ապակին: 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T18:19+0400
2026-08-31T18:19+0400
2026-08-31T18:19+0400
շենգավիթ
ապօրինի շինություն
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_3a5159e34cb3d4499cf13cd1cb35f9af.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասում այսօր նախատեսված 4 ապօրինի շինությունների ապամոնտաժման ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով բերման ենթարկված 2 քաղաքացին էլ ձերբակալվել են: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Աերացիայում լարված իրավիճակ էր ստեղծվել, երբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների ուղեկցությամբ, գնացել էին տարածք՝ 4 շինություն ապամոնտաժելու։ Բնակիչների և իրավապահների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել, որի ընթացքում բնակիչներից մեկը կոտրել էր ոստիկանական մեքենայի ապակին: Նա և ևս մեկ անձ բերման էին ենթարկվել։ Որոշ ժամանակ անց քաղաքապետարանի աշխատակիցներն ու ապամոնտաժման համար բերված տեխնիկան հեռացել էին տարածքից։Հավելենք, որ նշված 4 ապօրինի շինությունների ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր է հետաձգվի և բնակիչներին լրացուցիչ ժամանակ տրվի՝ իրենց կացության հարցը լուծելու համար։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_d3d5dcffc73c6d58962c0e390479071c.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շենգավիթ, ապօրինի շինություն, ձերբակալություն
շենգավիթ, ապօրինի շինություն, ձերբակալություն
Բաժանորդագրվել
Աերացիայում այսօր լարված իրավիճակ էր ստեղծվել. բնակիչներից մեկը կոտրել էր ոստիկանական մեքենայի ապակին:
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասում այսօր նախատեսված 4 ապօրինի շինությունների ապամոնտաժման ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով բերման ենթարկված 2 քաղաքացին էլ ձերբակալվել են: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր
Աերացիայում լարված իրավիճակ էր ստեղծվել, երբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների ուղեկցությամբ, գնացել էին տարածք՝ 4 շինություն ապամոնտաժելու։ Բնակիչների և իրավապահների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել, որի ընթացքում բնակիչներից մեկը կոտրել էր ոստիկանական մեքենայի ապակին: Նա և ևս մեկ անձ բերման էին ենթարկվել։ Որոշ ժամանակ անց քաղաքապետարանի աշխատակիցներն ու ապամոնտաժման համար բերված տեխնիկան հեռացել էին տարածքից։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով»,- նշեցին ՔԿ-ից:
Հավելենք, որ նշված 4 ապօրինի շինությունների ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր է հետաձգվի և բնակիչներին լրացուցիչ ժամանակ տրվի՝ իրենց կացության հարցը լուծելու համար։ Այս մասին
Sputnik Արմենիային ասել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը։