ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմում ունի հարյուրավոր սպանվածներ և հազարավոր վիրավորներ. Իրանի ԶՈւ

Բաժանորդագրվել

Իրանական կողմի ներկայացրած տվյալներն էականորեն տարբերվում են Պենտագոնի գնահատականից։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Իրանական կողմի տեղեկություններով, հակամարտության ընթացքում ամերիկացի զինվորականները տվել են հարյուրավոր զոհեր և մի քանի հազար վիրավորներ: Նման տվյալներ է ներկայացրել Իրանի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին։

Նրա խոսքով՝ Թեհրանի ունեցած տեղեկատվությունը վկայում է ԱՄՆ զինծառայողների շրջանում զգալի կորուստների մասին: Շեքարչին «Defa Press» գործակալությանը հայտնել է, որ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան հազար իսրայելցի զինվորական, ևս մի քանի հազար մարդ վիրավորվել է: Իսրայելը, ինչպես պնդում է Իրանի ներկայացուցիչը, գործել է ամերիկյան կողմի հետ համակարգմամբ։

Ընդ որում, պաշտոնյայի տված գնահատականներն էականորեն տարբերվում են Պենտագոնի տվյալներից։ Ամերիկյան ռազմական գերատեսչության զեկույցների համաձայն՝ ԱՄՆ-ի ընդհանուր կորուստները կազմել են 776 զինծառայող: Նրանցից 18 մարդ զոհվել է, ևս 758-ը՝ վիրավորվել։

Շեքարչին նաև նշել է Թեհրանի նպատակներից մեկը՝ հայտարարելով, որ Իրանը մտադիր է հասնել Մերձավոր Արևելքից ամերիկյան ուժերի հեռացմանը:

Leave a comment