Մոսկվան պատրաստ է ՌԴ-ի և ՉԺՀ-ի միջև առանց վիզայի ռեժիմը դարձնել մշտական. Պուտին

Բաժանորդագրվել

Առանց վիզայի ռեժիմի շնորհիվ ՌԴ-ի և ՉԺՀ-ի միջև զբոսաշրջային հոսքը առաջին կիսամյակում աճել է միանգամից 43%-ով։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է համատեղ աշխատել Ռուսաստանի և Չինաստանի միջև առանց վիզայի ռեժիմը մշտական հիմունքներով դարձնելու ուղղությամբ: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։

«Պատրաստ ենք համատեղ աշխատանքի՝ առանց վիզայի ռեժիմը, եթե չինական կողմը դա հնարավոր ու օգտակար համարի, մշտական հիմունքներով դարձնելու համար», – ասել է Պուտինը:

Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ առանց վիզայի ռեժիմի շնորհիվ ՌԴ-ի և ՉԺՀ-ի միջև զբոսաշրջային հոսքն առաջին կիսամյակում աճել է միանգամից 43%-ով:

Նշենք, որ ՌԴ նախագահը ժամանել է Ղրղզստանի մայրաքաղաք՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Սեպտեմբերի 1-ին նախատեսվում է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ:

Leave a comment