2026թ. հունվար-հուլիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 312,238 դրամ

2026թ. հունվար-հուլիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 312,238 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5․5% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.9%-ով և կազմել 247,621 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4․3%-ով և կազմել 336,684 դրամ։

Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։

Leave a comment