Դեսպանների աշխատաժողովում ներկայացվել է ՀՀ երկարաժամկետ տնտեսական քաղաքականության տեսլականը

Դեսպանների աշխատաժողովում ներկայացվել է ՀՀ երկարաժամկետ տնտեսական քաղաքականության տեսլականը

ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովի շրջանակներում բանախոսությամբ է հանդես եկել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորիա Այդինյանը և ներկայացրել ՀՀ կառավարության հաստատած Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի հիմնական դրույթները՝ ընդգծելով, որ փաստաթուղթը կոչված է ձևավորելու երկրի երկարաժամկետ տնտեսական քաղաքականության միասնական տեսլականը։

Անդրադարձ է կատարվել դոկտրինի գերակա ուղղություններին, ՀՀ կառավարության ծրագրում վերջինիս արտացոլմանը, ինչպես նաև դոկտրինից բխող ռազմավարություններին։ Ընդգծվել է, որ դոկտրինը մշակվել է տարածաշրջանում խաղաղության նոր միջավայրի ձևավորման պայմաններում և որպես հիմնական նպատակ է հետապնդում ՀՀ քաղաքացու բարեկեցության ապահովումը։

Leave a comment