«Լիլիթ Գալստյանն ասաց՝ նախագծով ռեպրեսիաների եք դիմում, ո՞ւմ հանդեպ, Սոլովյովի՞, որ կոչ է անում ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններ իրագործե՞լ. ձեռ ե՞ք առնում: Հարգելի՛ գործընկերներ, ինձ հետաքրքրում է վերջին հինգ տարվա ձեր էվոլյուցիան: Սկզբում թաքցնում էինք, որ դեմ չեք, որ օտարերկրյա ուժերը միջամտեն մեր ներքին գործերին, հիմա սկի չեք էլ թաքցնում: Վատ ա՞, հա՞, որ օրենքով հնարավորություն ենք տալիս ՀՌՀ-ին՝ պաշտպանել ՀՀ-ն՝ օտարկերյա միջամտությունից»,- իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմադիրներին: «Մարդիկ հասկանում են, որ իրականում դուք օտարերկրյա միջամտության ուղիղ շահառուներն են, որ, օրինակ, Սոլովյովի ասածը ձեզ 100 տոկոս դուր ա եկել»,- շարունակեց Ռուբինյանը:
Հիշեցնենք՝ քննարկվում է Տեսալսողական մեդիայում փոփոխությունների նախագիծը: