Միրզոյանը հայ դիվանագետների հետ այցելել է հայ–թուրքական սահմանին գտնվող «Ախուրիկ» անցակետ

https://arm.sputniknews.ru/20260831/mirzvojany-haj-divanagetneri-het-ajcelel-e-hajturqakan-sahmanin-gtnvvogh-akhurik-ancaket-106301187.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Глава МИД Армении показал армянским дипломатам еще один КПП на границе с Турцией

Sputnik Արմենիա

Глава МИД Армении показал армянским дипломатам еще один КПП на границе с Турцией

2026-08-31T14:54+0400

true

PT0M38S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106301329_0:159:720:699_1920x0_80_0_0_2b828cda5cb9b66389abf3f776e6771b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արարատ միրզոյան, ախուրիկ, թուրքիա, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, արարատ միրզոյան, ախուրիկ, թուրքիա, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկաթգծի վերականգնման և շահագործման կարևորությանը:

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող «Ախուրիկ» անցակետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Տարեկան աշխատաժողովի շրջանակում ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները՝ նախարար Միրզոյանի գլխավորությամբ, այցելել են «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարան»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկաթգծի վերականգնման և շահագործման կարևորությանը և այդ ուղղությամբ աշխատանքների ընթացքին

Հիշեցնենք, որ դեպի Ադրբեջան և Թուրքիա տանող երկաթգծի վերանորոգման համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն համաձայնագրի հարցը: Խոսքը Երասխից մինչև Նախիջևան 1,6 կմ և Ախուրիկ գյուղից մինչև թուրքական սահման 12,4 կմ հատվածի մասին է: Մայիսին Շիրակի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի այդ երկաթուղային հատվածների վերակառուցումը։

Ավելի ուշ նա Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ երրորդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։

ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինն իր հերթին հայտնեց, որ Մոսկվան բանակցություններ չի վարում կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ:

Փաշինյանը օգոստոսի 24-ին հայտարարեց` կան ներդրողներ, որոնք պատրաստ են 400 մլն դոլար հատկացնել Հայաստանի երկաթուղու կոնցեսիայի համար։
Հենց ռուս երկաթուղայինների փորձն օգնեց ՀՀ–ին պահպանել մրցակցային առավելությունը․ Գալուզին

Leave a comment