Հայտնի է Արեգնազ Մանուկյանի եւ Անդրանիկ Թեւանյանի գործով դատական նիստի օրը

Քաղաքականություն

Հայտնի է Արեգնազ Մանուկյանի եւ Անդրանիկ Թեւանյանի գործով դատական նիստի օրը

 «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թեւանյանի եւ կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16․30-ին։

Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին դատարանից։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Թեւանյանը մեղադրվում է պետական դավաճանության, իսկ Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ: Նրանք երկուսն էլ կալանավորված են։ Այդ օրը դատարանը պետք է անդրադառնա նաեւ նրանց խափանման միջոցների հարցին։

Leave a comment