https://arm.sputniknews.ru/20260831/baqvi-hamar-bari-kamq-drsevvorelu-hnaravvorutjun-e-zvonabendy-ir-nakhadzernutjan-masin-106300526.html
Բաքվի համար բարի կամք դրսևորելու հնարավորություն է. Զոնաբենդը` իր նախաձեռնության մասին
Բաքվի համար բարի կամք դրսևորելու հնարավորություն է. Զոնաբենդը` իր նախաձեռնության մասին
Sputnik Արմենիա
Ռուբեն Վարդանյանի կինը դեռ հուլիսի 8-ին հայտնել էր կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու մտադրության մասին: 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T14:47+0400
2026-08-31T14:47+0400
2026-08-31T14:47+0400
հայաստան
ադրբեջան
ռուբեն վարդանյան
վերոնիկա զոնաբենդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/07/81571282_0:34:1600:934_1920x0_80_0_0_69d1321ebec69762cbebf1adaa26a69e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, կարծում է, որ կանանց մարդասիրական առաքելության այցը Բաքու Ադրբեջանի համար խաղաղության պայմանագրի ստորագրման քննարկման ընթացքում իսկապես բարի կամք ցույց տալու հնարավորություն է: Այս մասին նա ասել է «Forbes Woman»-ին տված բացառիկ հարցազրույցում։Նա հիշեցրել է, որ նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է՝ հանդիպել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հետ, այցելել այնտեղ պահվող ՀՀ քաղաքացիներին, նրանց փոխանցել նամակներ, լուսանկարներ և հարազատների կողմից ուղարկված անձնական իրեր:Զոնաբենդը նշել է, որ Բաքուն խոստովանում է՝ բանտերում այժմ պահվում են 19 հայ դատապարտյալներ, ոմանք՝ դեռ 2020 թվականից։ Եվ այս տարիների ընթացքում նրանց ոչ ոք չի տեսել և չգիտի, թե ինչ վիճակում են նրանք։«Նրանցից շատերը սովորական զինվորներ են, նրանք հնարավորություն չեն ունեցել կապ հաստատելու իրենց ընտանիքների հետ։ Անհետ կորածները շատ ավելին են։ Մյուսների ճակատագրերի մասին ոչ ոք չգիտի։ Կարմիր խաչի փակումից հետո այլևս հավաստի տեղեկություն չկա: Իմ ձգտումը մարդասիրական քայլ կատարելն է։ Կնոջ կերպարը բոլոր մշակույթներում ասոցացվում է մայրության, մարդասիրության, կյանքի հետ։ Մեր կոչն է թույլ տալ մարդկանց պահպանել մարդկային արժանապատվությունը, ստանալ մարդկային վերաբերմունք»,- նշել է Վարդանյանի կինը։Նա ընդգծել է, որ Բաքու մեկնելու իր կոչին արդեն արձագանքել են բազմաթիվ կանայք ու մայրեր, սակայն բոլորն էլ անվտանգությանը վերաբերող հարցեր են տալիս:Զոնաբենդը նշել է` դատելով նրանից, թե ինչպես էին ընթանում դատավարությունները Ադրբեջանում, ինչում էին մեղադրում գերիներին` կարող են ձերբակալել յուրաքանչյուրին, ով երբևէ եղել է Արցախում: Ներկայացված մեղադրանքներից մեկը սահմանի ապօրինի հատումն էր։ Թեև 2020 թվականի նոյեմբերի 9-ին Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ, որը ստորագրվել էր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից, Բաքուն երաշխավորում էր Հայաստանից Լաչինի միջանցքով անարգել և անվտանգ երթևեկություն դեպի Լեռնային Ղարաբաղ, սակայն Վարդանյանին հենց այստեղ են ձերբակալել։Քաղաքական գործչի կինը հիշեցրել է, որ նամակներ է ուղարկել մի քանի միջազգային կազմակերպությունների։ Դիմել է նաև Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, որը Վարդանյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել օգնել այցի կազմակերպմանը, սակայն նամակին դեռ չի պատասխանել:Զոնաբենդը հիշեցրել է, որ Ռուբեն Վարդանյանը 2026 թվականի ապրիլին դիմել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ կոչ անելով գալ Բաքու և այցելել հայ բանտարկյալներին իրենց հարազատների հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ։ Մանասյանը, սակայն, պատասխանել էր, որ ինքը նման լիազորություններ չունի, Ադրբեջան մեկնելն իր իրավասության մեջ չի մտնում:Զոնաբենդը հավելել է, որ մարդասիրական պատվիրակությանն աջակցելու խնդրանքով գրել է Հայաստանի վարչապետին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրիանա Սպոլյարիչ-Էգերին և եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին։Հիշեցնենք՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվեց Լաչինի միջանցքով անցնելիս 2023 թ. սեպտեմբերի 27-ին։ 2026 թ. փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/07/81571282_133:0:1556:1067_1920x0_80_0_0_d9cb12e5c4251f904a2ed73128ec3d77.jpg.webp
հայաստան, ադրբեջան, ռուբեն վարդանյան, վերոնիկա զոնաբենդ
հայաստան, ադրբեջան, ռուբեն վարդանյան, վերոնիկա զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կինը դեռ հուլիսի 8-ին հայտնել էր կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու մտադրության մասին:
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, կարծում է, որ կանանց մարդասիրական առաքելության այցը Բաքու Ադրբեջանի համար խաղաղության պայմանագրի ստորագրման քննարկման ընթացքում իսկապես բարի կամք ցույց տալու հնարավորություն է: Այս մասին նա ասել է «Forbes Woman»-ին տված բացառիկ հարցազրույցում։
«Չէ՞ որ ես տարրական բան եմ խնդրում՝ թույլ տալ տեսակցել մտերիմներին, անհրաժեշտ ծանրոցներ փոխանցել, նամակներ ու լուսանկարներ»,- ասել է Զոնաբենդը։
Զոնաբենդը նշել է, որ Բաքուն խոստովանում է՝ բանտերում այժմ պահվում են 19 հայ դատապարտյալներ, ոմանք՝ դեռ 2020 թվականից։ Եվ այս տարիների ընթացքում նրանց ոչ ոք չի տեսել և չգիտի, թե ինչ վիճակում են նրանք։
«Նրանցից շատերը սովորական զինվորներ են, նրանք հնարավորություն չեն ունեցել կապ հաստատելու իրենց ընտանիքների հետ։ Անհետ կորածները շատ ավելին են։ Մյուսների ճակատագրերի մասին ոչ ոք չգիտի։ Կարմիր խաչի փակումից հետո այլևս հավաստի տեղեկություն չկա: Իմ ձգտումը մարդասիրական քայլ կատարելն է։ Կնոջ կերպարը բոլոր մշակույթներում ասոցացվում է մայրության, մարդասիրության, կյանքի հետ։ Մեր կոչն է թույլ տալ մարդկանց պահպանել մարդկային արժանապատվությունը, ստանալ մարդկային վերաբերմունք»,- նշել է Վարդանյանի կինը։
Նա ընդգծել է, որ Բաքու մեկնելու իր կոչին արդեն արձագանքել են բազմաթիվ կանայք ու մայրեր, սակայն բոլորն էլ անվտանգությանը վերաբերող հարցեր են տալիս:
Զոնաբենդը նշել է` դատելով նրանից, թե ինչպես էին ընթանում դատավարությունները Ադրբեջանում, ինչում էին մեղադրում գերիներին` կարող են ձերբակալել յուրաքանչյուրին, ով երբևէ եղել է Արցախում: Ներկայացված մեղադրանքներից մեկը սահմանի ապօրինի հատումն էր։ Թեև 2020 թվականի նոյեմբերի 9-ին Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ, որը ստորագրվել էր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից, Բաքուն երաշխավորում էր Հայաստանից Լաչինի միջանցքով անարգել և անվտանգ երթևեկություն դեպի Լեռնային Ղարաբաղ, սակայն Վարդանյանին հենց այստեղ են ձերբակալել։
Քաղաքական գործչի կինը հիշեցրել է, որ նամակներ է ուղարկել մի քանի միջազգային կազմակերպությունների։ Դիմել է նաև Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, որը Վարդանյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել օգնել այցի կազմակերպմանը, սակայն նամակին դեռ չի պատասխանել:
Զոնաբենդը հիշեցրել է, որ Ռուբեն Վարդանյանը 2026 թվականի ապրիլին դիմել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ կոչ անելով գալ Բաքու և այցելել հայ բանտարկյալներին իրենց հարազատների հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ։ Մանասյանը, սակայն, պատասխանել էր, որ ինքը նման լիազորություններ չունի, Ադրբեջան մեկնելն իր իրավասության մեջ չի մտնում:
«Մայիսին Ռուբենը դիմել էր ՀՀ վարչապետին՝ հարց ուղղելով, թե ով է պատասխանատու Ադրբեջանում բանտարկված հայ քաղաքացիների պաշտպանության, աջակցության կազմակերպման համար։ Այս հարցերի պատասխանները Ռուբենն այդպես էլ չստացավ։ Ես կարծում եմ, որ հակասահմանադրական է անտեսել սեփական քաղաքացիների ճակատագիրը։ Ըստ Սահմանադրության` կառավարությունն առաջին հերթին պետք է հոգ տանի իր քաղաքացիների ճակատագրի մասին»,- նշել է Ռուբեն Վարդանյանի կինը։