Վրաստանի երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև ՀՀ-ում (PAN.am)

Վրաստանի Դմանիսի քաղաքի մերձակայքում երկրաշարժ է գրանցվել, որի ցնցումները զգացվել են նաև Հայաստանի տարածքում։ Այդ մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Օգոստոսի 31-ին` տեղական ժամանակով ժամը 12:19-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Դմանիսի քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ»,– ասված է հաղորդագրությունում:

Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Leave a comment