Իսրայելը ստիպված է գործել համաշխարհային ասպարեզում՝ կանխելու Թուրքիայի նման նոր մրցակիցների ի հայտ գալը․ Նեթանյահու

«Էրդողանը մեզ այդքան էլ չի սիրում, ո՛չ էլ անձամբ ինձ», – ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

«Մենք փոքր պետություն ենք, որը կարող է հայտնվել շրջափակման մեջ։ Այդ պատճառով Իսրայելը ստիպված է գործել համաշխարհային ասպարեզում՝ կանխելու համար Թուրքիայի նման նոր մրցակիցների ի հայտ գալը», – նշել է Իսրայելի վարչապետը։

Նեթանյահուի խոսքով՝ հրեական պետության ռազմավարական դիրքը ստիպում է գործել նախաձեռնողաբար՝ չեզոքացնելու հնարավոր սպառնալիքները և կանխելու տարածաշրջանային հակառակորդների ուժեղացումը։

Leave a comment