Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։
Բանակցությունների օրակարգում ընդգրկված են երկկողմ հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման, սահմանազատման գործընթացի և տարածաշրջանային տրանսպորտային ու տնտեսական ապաշրջափակման հետ կապված մանրամասները։