Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելյալը։ Պատճառը Սև ծովում թուրքական բեռնատար նավի և այն քարշակող քարշակի վրա տեղի ունեցած հարձակումներն են։
Հանդիպման ընթացքում թուրքական կողմը շեշտել է նավագնացության, մարդկանց, գույքի և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Lider Bordo Mavi կոնտեյներատար նավը հարվածի տակ էր հայտնվել Ռուսաստանի ափամերձ հատվածում, իսկ հաջորդ օրը թիրախավորվել էր այն տեղափոխող Lider Kocatepe քարշակը։ Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վնասված կոնտեյներատար նավը հաջողությամբ քարշակվել է Թուրքիայի Սևծովյան ափին գտնվող Սամսուն նավահանգիստ։