Ալիևը ժամանել է Ղրղզստան՝ մասնակցելու ՇՀԿ միջոցառումներին

Քաղաքականություն

31.08.2026 | 12:38

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 31-ին աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) միջոցառումներին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ղեկավարին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային դիմավորել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ, նախագահի աշխատակազմի ղեկավար Ադիլբեկ Կասիմալիևը:

Ավելի վաղ Ղրղզստան էր ժամանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Այցի շրջանակում Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Հայտնի է, որ նա կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին չի հաղորդվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment