https://arm.sputniknews.ru/20260831/armen-ashvotjani-tnajin-kalanqy-erkaradzgvec-evs-3-amsvov-106289190.html
Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
Sputnik Արմենիա
Դատախազ Մանե Սաֆարյանը նիստի սկզբում միջնորդել էր Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով։ 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T12:13+0400
2026-08-31T12:13+0400
2026-08-31T12:21+0400
հայաստան
արմեն աշոտյան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97930469_0:0:1600:901_1920x0_80_0_0_cc70212a5757d61514a7202cf5bdac97.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Խաչիկ Ղազարյանի, Բրյուսովի անվան համալսարանի գործով նիստի ընթացքում որոշեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով։Օգոստոսի 24-ին այս գործով առաջին դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատավոր Սարգիս Դադոյանն ինքնաբացարկ ներկայացրեց։ Դադոյանը նշեց, որ նախկինում աշխատել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում ու այս գործով դեռ 2019 թվականին ներգրավված է եղել որպես վարույթն իրականացնող մարմին։https://arm.sputniknews.ru/20260824/armen-ashvotjani-gvortsvov-datavvorn-inqnabacark-hajtnec-nisty-hetadzgvec-106069106.htmlԱյսօրվա նիստի սկզբում, երբ քննարկվում էր խափանման միջոցի հարցը, դատախազ Մանե Սաֆարյանը վստահեցրեց, որ Արմեն Աշոտյանը, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու բացակայելու արգելք, այլընտրանքային խափանման միջոցի կիրառման դեպքում կարող է ապօրինի կերպով խոչընդոտել ապացուցման գործընթացը։«Մեղադրող կողմը նման պնդում է անում ոչ միայն մեղադրանքից ելնելով, այլև այն հանգամանքներով, որ այս քրեական վարույթը դատարանը նոր է ստանձնել։ Այսինքն` դեռևս որևէ ապացույց չի հետազոտվել, չեն հարցաքննվել վկաներ։ Մեղադրյալի ազատության սահմանափակման հարցը լուծելիս էական նշանակություն ունի վերջինիս՝ հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնը։ Ուստի նա հնարավոր է` ազդեցություն ունենա գործով անցնող վկաների վրա։ Միջնորդում եմ տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով»,- ասաց Սաֆարյանը։Դատախազը նաև միջնորդեց անփոփոխ թողնել նաև կիրառված բացակայելու արգելքը։Ինչ վերաբերում է համալսարանի նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանին, որի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն՝ համակցված բացակայելու արգելքով, ապա հանրային մեղադրողն այս դեպքում էլ միջնորդեց խափանման միջոցն անփոփոխ թողնել։Վ․ Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի նկատմամբ էլ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, որը դատախազը միջնորդեց պահպանել այս փուլում։Աշոտյանի, Ավագյանի և Գասպարյանի փաստաբանները առարկեցին հանրային մեղադրողի միջնորդությունները ՝ նշելով, որ հստակ որևէ հիմք չի նշվել, թե ինչպես կամ ինչու պետք է գործին խոչընդոտեն իրենց պաշտպանյալները։ Փաստաբանները պնդեցին՝ խափանման միջոցները ենթակա են վերացման։Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ տարակուսանք հայտնեց, թե ինչ փողերի լվացման մասին է խոսքը, իր պաշտպանյալն էլ քաղբանտարկյալ է, ինչի մասին բոլորը գիտեն։Ելույթներից հետո դատավոր Խաչիկ Ղազարյանը որոշեց Աշոտյանի տնային կալանքը երկարաձգել՝ համարելով, որ գործին խոչընդոտելու ռիսկը դեռևս պահպանվում է։ Գայանե Գասպարյանի և Արթուր Ավագյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները նույնպես մնացին անփոփոխ։Միաժամանակ Աշոտյանը կարող է շփվել լրատվամիջոցների հետ, հարցազրույցներ տալ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97930469_24:0:1447:1067_1920x0_80_0_0_b5d297fb9546cd898f119653699b47e5.jpg.webp
հայաստան, արմեն աշոտյան, կալանք
հայաստան, արմեն աշոտյան, կալանք
Դատախազ Մանե Սաֆարյանը նիստի սկզբում միջնորդել էր Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Խաչիկ Ղազարյանի, Բրյուսովի անվան համալսարանի գործով նիստի ընթացքում որոշեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով։
Օգոստոսի 24-ին այս գործով առաջին դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատավոր Սարգիս Դադոյանն ինքնաբացարկ ներկայացրեց։ Դադոյանը նշեց, որ նախկինում աշխատել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում ու այս գործով դեռ 2019 թվականին ներգրավված է եղել որպես վարույթն իրականացնող մարմին։
https://arm.sputniknews.ru/20260824/armen-ashvotjani-gvortsvov-datavvorn-inqnabacark-hajtnec-nisty-hetadzgvec-106069106.html
Այսօրվա նիստի սկզբում, երբ քննարկվում էր խափանման միջոցի հարցը, դատախազ Մանե Սաֆարյանը վստահեցրեց, որ Արմեն Աշոտյանը, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու բացակայելու արգելք, այլընտրանքային խափանման միջոցի կիրառման դեպքում կարող է ապօրինի կերպով խոչընդոտել ապացուցման գործընթացը։
«Մեղադրող կողմը նման պնդում է անում ոչ միայն մեղադրանքից ելնելով, այլև այն հանգամանքներով, որ այս քրեական վարույթը դատարանը նոր է ստանձնել։ Այսինքն` դեռևս որևէ ապացույց չի հետազոտվել, չեն հարցաքննվել վկաներ։ Մեղադրյալի ազատության սահմանափակման հարցը լուծելիս էական նշանակություն ունի վերջինիս՝ հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնը։ Ուստի նա հնարավոր է` ազդեցություն ունենա գործով անցնող վկաների վրա։ Միջնորդում եմ տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով»,- ասաց Սաֆարյանը։
Դատախազը նաև միջնորդեց անփոփոխ թողնել նաև կիրառված բացակայելու արգելքը։
Ինչ վերաբերում է համալսարանի նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանին, որի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն՝ համակցված բացակայելու արգելքով, ապա հանրային մեղադրողն այս դեպքում էլ միջնորդեց խափանման միջոցն անփոփոխ թողնել։
Վ․ Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի նկատմամբ էլ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, որը դատախազը միջնորդեց պահպանել այս փուլում։
Աշոտյանի, Ավագյանի և Գասպարյանի փաստաբանները առարկեցին հանրային մեղադրողի միջնորդությունները ՝ նշելով, որ հստակ որևէ հիմք չի նշվել, թե ինչպես կամ ինչու պետք է գործին խոչընդոտեն իրենց պաշտպանյալները։ Փաստաբանները պնդեցին՝ խափանման միջոցները ենթակա են վերացման։
Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ տարակուսանք հայտնեց, թե ինչ փողերի լվացման մասին է խոսքը, իր պաշտպանյալն էլ քաղբանտարկյալ է, ինչի մասին բոլորը գիտեն։
Ելույթներից հետո դատավոր Խաչիկ Ղազարյանը որոշեց Աշոտյանի տնային կալանքը երկարաձգել՝ համարելով, որ գործին խոչընդոտելու ռիսկը դեռևս պահպանվում է։ Գայանե Գասպարյանի և Արթուր Ավագյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները նույնպես մնացին անփոփոխ։
Միաժամանակ Աշոտյանը կարող է շփվել լրատվամիջոցների հետ, հարցազրույցներ տալ։