Խարկովի մարզի Բոգոդուխով քաղաքում ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է մասնավոր տանը, որի հետևանքով զոհվել են երեք երեխա և նրանց հայրը: Աս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Փրկարարներին հաջողվել է փրկել երեխաների 35-ամյա հղի մորը, որը ստացել էր գանգուղեղային վնասվածք և այրվածքներ։ Նշվում է, որ ընտանիքը մի քանի օր առաջ էր Զոլոչիվից տարհանվել Բոգոդուխով։