Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ

Քաղաքականություն

31.08.2026 | 10:58

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Շնորհավորանքի տեքստը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հարգելի՛ Ռոբերտ Սեդրակովիչ, ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները ծննդյան օրվա կապակցությամբ»,- ասվում է ուղերձում:

Պուտինը նաև նշել է Ռոբերտ Քոչարյանի անձնական ներդրումը Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական և դաշնակցային կապերի զարգացման գործում:

«Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգու կորով  և տոկունություն այն  փորձությունների առջև, որոնց դուք և ձեր ընտանիքը բախվում եք ներկայում», – եզրափակել է ՌԴ  նախագահը:

Ավելի վաղ Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը Ռոբերտ  Քոչարյանին երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment