Հետկեսօրյա ժամերին Երևանի առանձին հատվածներում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Այս տարի լինելու է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1–ը նույնիսկ ամենաշոգ գոտիներում։
Այս մասին Facebook-յան իր էջում տարածած տեսանյութում ասել է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով , որ դրանք են` Արարատյան դաշտը, Երևանը, Սյունիքի հովտային գոտին։
Նրա խոսքով, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը չի գերազանցի 30 աստիճանը։
«Հետկեսօրյա ժամերին, կեսօրից հետո դեպի երեկո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանի առանձին հատվածներում, կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»,-ասել է նա։