Երևանի Ադանայի փողոցում վիճաբանություն է եղել հարևանների միջև, ոստիկանությունը կանխել է հետագա զարգացումները

Օգոստոսի 30-ին՝ ժամը 22.40-ին,  ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադանայի փողոցում վիճաբանություն է։

Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը կանխել են հետագա զարգացումները և վիճաբանության մասնակիցներին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել: 

Ըստ նախնական տվյալների՝ վիճաբանություն է եղել հարևանների միջև, ինչի ընթացքում գործի է դրվել գազային ատրճանակ: 

Տուժածներ կամ մարմնական վնասվածք ստացած անձինք չկան:

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

ՆԳՆ ոստիկանություն

Leave a comment