Վերջին տասնամյակի ամենազով սեպտեմբերի 1-ն է սպասվում․ Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի մինչև 6 աստիճանով

Այս տարվա սեպտեմբերի 1-ը վերջին տասը տարում ամենազովն է լինելու, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

«Նույնիսկ ամենաշոգ գոտիներում՝ Արարատյան դաշտում, Երևանում, Սյունիքի հովտային գոտիներում, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը չի գերազանցի 30 աստիճանը։

Հետկեսօրյան ժամերին և երեկոյան, հանրապետության բոլոր շրջաններում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ», նշել է նա։

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ տեղումներ ու կարկուտ, իսկ ջերմաստիճանն աստիճանաբար նվազելու է 4-6 աստիճանով։

Երևանում օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-2-ին՝ գիշերային ու կեսօրից հետո ընկած ժամերին, կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 3-4-ի համար կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Ամպրոպի ընթացքում և երեկոյան ժամերին կանխատեսվել է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ի գիշերն ու կեսօրից հետո շրջանների մեծ մասում, իսկ սեպտեմբերի 1-4-ին՝ առանձին շրջաններում, սպասվում կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-2-ին որոշ շրջաններում անձրևները հորդառատ են լինելու, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավարևելյան և արևելյան ուղղություններից է՝ 4-7 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպների ընթացքում կանխատեսվել է դրա ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վրկ։

Leave a comment