Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա կապակցությամբ։

«Հարգելի Ռոբերտ Սեդրակովիչ։ Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգու կորով և տոկունություն այն փորձությունների առաջ, որոնց այժմ բախվում եք Դուքև Ձեր ընտանիքի անդամները»,– ասված է հեռագրում։

Leave a comment