ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ կներկայացնի Մոսկվայի դիրքորոշումը՝ ԵՄ-ին միանալու Երևանի մտադրության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ամեն անգամ բարձր մակարդակով շփումը կարևոր է։ Նախագահը կօգտագործի այս հանդիպումը, որպեսզի ևս մեկ անգամ ներկայացնի մեր հիմնավորումները, սակայն մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հենց իրենք՝ հայերը։ Իրենց ճակատագրի վերաբերյալ որոշումը հենց իրենք՝ հայերը, պետք է կայացնեն։ Մենք հենց դա էլ առաջարկում ենք նրանց՝ հանրաքվե անցկացնել։ Նման առաջարկ նրանց արել են նաև ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները։ Այս ամենի մասին էլ կխոսվի հանդիպման ընթացքում», – ասել է Պեսկովը։