https://arm.sputniknews.ru/20260831/inchpes-kazdi-klimaji-pvopvokhutjuny-sevana-ltshi-vra-ishkhanutjunneri-pataskhany-106241637.html
Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը
Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը
Sputnik Արմենիա
Կլիմայի փոփոխությունը նոր ռիսկեր է ստեղծում Սևանի համար․ մինչև 21–րդ դարի վերջ լիճ գետային ջրերի ներհոսքը կարող է կրճատվել մեկ երրորդով։ 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T08:56+0400
2026-08-31T08:56+0400
2026-08-31T08:56+0400
հայաստան
սևանա լիճ
շրջակա միջավայրի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/01/42685435_2:0:1600:899_1920x0_80_0_0_3879656f19a4ac8d5b844fccc96ef137.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Կլիմայի փոփոխության առավել անբարենպաստ սցենարի դեպքում մինչև 2100 թվականը Սևանա լիճ գետային ջրերի ներհոսքը կարող է կրճատվել 34 %–ով կամ շուրջ 265 մլն խորանարդ մետրով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։Դեպի Սևան հոսող գետերից ջրերի ներհոսքի նվազումը լուրջ ռիսկեր է ստեղծում Սևանի ջրային հաշվեկշռի համար, քանի որ գետերը լճի սնուցման հիմնական աղբյուրն են։ Նախարարությունից նշել են, որ կլիմայի փոփոխությունն ավելի է բարդացնում իրավիճակը և բացասաբար անդրադառնում լճի վիճակի վրա։Սևանի վերականգնման համար անհրաժեշտ է լճի ջրի մակարդակը բարձրացնել 6 մետրով, ինչը, ըստ նախարարության մասնագետների, հնարավորություն կտա վերականգնել ջրի նախկին քանակական և որակական ցուցանիշները, ինչպես նաև կանխել լճի էվտրոֆիկացիան։Շրջակա միջավայրի նախարարությունից վստահեցրել են, որ այդ նպատակին հասնելու համար նախատեսված են համալիր միջոցառումներ, որի իրականացման դեպքում հնարավոր կլինի լճի մակարդակը տարեկան բարձրացնել 21,6 սմ-ով։ Հաշվարկներում հաշվի է առնվել նաև Սևանից տարեկան շուրջ 170 մլն խորանարդ մետր ջրառը։Ըստ հաշվարկների՝ համալիր ծրագրով նախատեսված միջոցառումների դեպքում Սևանի ջրի ծավալը 30 տարվա ընթացքում կավելանա շուրջ 8,8 մլրդ խորանարդ մետրով, որը հավասարազոր է լճի մակարդակի 6.5 մ բարձրացմանը։Շրջակա միջավայրի նախարարությունից նաև մեկնաբանել են Սևանի ջրի մակարդակի ներկայիս դինամիկան և դրա հետագա բարձրացման հեռանկարները։ Միաժամանակ գերատեսչությունում ընդգծել են, որ լճի էկոհամակարգը կենդանի օրգանիզմների փոխազդեցության բարդ համակարգ է, ուստի Սևանի բնապահպանական խնդիրները միայն ջրային պաշարների մասնակի վերականգնմամբ լուծելը բավարար չէ։Նախարարության գնահատմամբ՝ խախտված էկոհամակարգի վերականգնումը համալիր մոտեցում է պահանջում, իսկ առանցքային ուղղություններից մեկը Սևանի էնդեմիկ ձկնատեսակների վերականգնումն է։Գերատեսչության ներկայացված տվյալների համաձայն` 2024–2026 թվականներին Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի 1 347 000 մանրաձուկ։ Մինչև այս տարվա վերջ նախատեսվում է բաց թողնել ևս շուրջ 1 մլն մանրաձուկ։ Հիմա Սևանում իշխանի ընդհանուր կենսազանգվածը գնահատվում է մոտ 5 տոննա։Սևանի էկոհամակարգի վերականգնման մյուս կարևոր պայմանը, ըստ նախարարության, կեղտաջրերի մաքրումն է բացառապես մաքրման կայանների միջոցով։ Գերատեսչությունը կրկին հայտարարել է Գավառի, Մարտունու և Վարդենիսի գործող մաքրման կայանները արդիականացնելու, ինչպես նաև կենսաբանական մաքրման համակարգով նոր կառույցներ կառուցելու ծրագրերի մասին։Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ Սևանի ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ և հասել է 2021 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշի՝ 1900,80 մետրի։ Սակայն մասնագետները նշում են, որ դրական դինամիկան մեծապես պայմանավորված է բարենպաստ եղանակային պայմաններով։ Գեղարքունիքի մարզի բնակիչները նշում են, որ այս ամռանը սաստիկ շոգ գրեթե չի եղել։ Ձմռանը, գարնանը և ամռանը գրանցված տեղումների զգալի քանակը լրացուցիչ ջրային ներհոսք է ապահովել լիճը սնուցող 28 գետերի միջոցով։Վերջին տարիներին իշխանությունները բազմիցս հայտարարել են Սևանի էկոհամակարգի վերականգնման անհրաժեշտության մասին և մշակել լճի պահպանության համալիր ծրագիր։ Փաստաթղթով նախատեսվում է կառուցել 42 մաքրման կայան, արդիականացնել գործող ևս երեք կայան, անցկացնել 1030 կմ ջրահեռացման ցանց, ինչպես նաև իրականացնել բնապահպանական այլ միջոցառումներ։Բացի այդ, իրականացվել են լճի բուսական և կենդանական աշխարհի լայնածավալ ուսումնասիրություններ։Սակայն ծրագրով նախատեսված նախաձեռնությունների զգալի մասը դեռևս չի իրականացվել։ Մասնավորապես մինչ օրս կյանքի չի կոչվել առանցքային նախագծերից մեկը՝ կենսաբանական մաքրման կայանների կառուցումը, որոնց առկայությունը մասնագետները համարում են Սևանի էկոհամակարգի առողջացման կարևորագույն պայմաններից մեկը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/01/42685435_209:0:1408:899_1920x0_80_0_0_d87433431c3147cce4ee22acfb019659.jpg.webp
հայաստան, սևանա լիճ, շրջակա միջավայրի նախարարություն
հայաստան, սևանա լիճ, շրջակա միջավայրի նախարարություն
Կլիմայի փոփոխությունը նոր ռիսկեր է ստեղծում Սևանի համար․ մինչև 21–րդ դարի վերջ լիճ գետային ջրերի ներհոսքը կարող է կրճատվել մեկ երրորդով։
Դեպի Սևան հոսող գետերից ջրերի ներհոսքի նվազումը լուրջ ռիսկեր է ստեղծում Սևանի ջրային հաշվեկշռի համար, քանի որ գետերը լճի սնուցման հիմնական աղբյուրն են։ Նախարարությունից նշել են, որ կլիմայի փոփոխությունն ավելի է բարդացնում իրավիճակը և բացասաբար անդրադառնում լճի վիճակի վրա։
Սևանի վերականգնման համար անհրաժեշտ է լճի ջրի մակարդակը բարձրացնել 6 մետրով, ինչը, ըստ նախարարության մասնագետների, հնարավորություն կտա վերականգնել ջրի նախկին քանակական և որակական ցուցանիշները, ինչպես նաև կանխել լճի էվտրոֆիկացիան։
«Լճի մակարդակն անհրաժեշտ 6 մ-ով բարձրացումից հետո Սևանա լճում կառաջանա ջրի հավելյալ պաշար, որ էներգետիկ ու տնտեսական այլ ճյուղերի համար շատ կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող բնական պաշար կհամարվի և ազատորեն կարելի է օգտագործել այդ նպատակներով, այդ թվում՝ տարածաշրջանային պահանջների բավարարման համար»,– ասված է գերատեսչության պատասխանում:
Շրջակա միջավայրի նախարարությունից վստահեցրել են, որ այդ նպատակին հասնելու համար նախատեսված են համալիր միջոցառումներ, որի իրականացման դեպքում հնարավոր կլինի լճի մակարդակը տարեկան բարձրացնել 21,6 սմ-ով։ Հաշվարկներում հաշվի է առնվել նաև Սևանից տարեկան շուրջ 170 մլն խորանարդ մետր ջրառը։
Ըստ հաշվարկների՝ համալիր ծրագրով նախատեսված միջոցառումների դեպքում Սևանի ջրի ծավալը 30 տարվա ընթացքում կավելանա շուրջ 8,8 մլրդ խորանարդ մետրով, որը հավասարազոր է լճի մակարդակի 6.5 մ բարձրացմանը։
Շրջակա միջավայրի նախարարությունից նաև մեկնաբանել են Սևանի ջրի մակարդակի ներկայիս դինամիկան և դրա հետագա բարձրացման հեռանկարները։ Միաժամանակ գերատեսչությունում ընդգծել են, որ լճի էկոհամակարգը կենդանի օրգանիզմների փոխազդեցության բարդ համակարգ է, ուստի Սևանի բնապահպանական խնդիրները միայն ջրային պաշարների մասնակի վերականգնմամբ լուծելը բավարար չէ։
Նախարարության գնահատմամբ՝ խախտված էկոհամակարգի վերականգնումը համալիր մոտեցում է պահանջում, իսկ առանցքային ուղղություններից մեկը Սևանի էնդեմիկ ձկնատեսակների վերականգնումն է։
Գերատեսչության ներկայացված տվյալների համաձայն` 2024–2026 թվականներին Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի 1 347 000 մանրաձուկ։ Մինչև այս տարվա վերջ նախատեսվում է բաց թողնել ևս շուրջ 1 մլն մանրաձուկ։ Հիմա Սևանում իշխանի ընդհանուր կենսազանգվածը գնահատվում է մոտ 5 տոննա։
Սևանի էկոհամակարգի վերականգնման մյուս կարևոր պայմանը, ըստ նախարարության, կեղտաջրերի մաքրումն է բացառապես մաքրման կայանների միջոցով։ Գերատեսչությունը կրկին հայտարարել է Գավառի, Մարտունու և Վարդենիսի գործող մաքրման կայանները արդիականացնելու, ինչպես նաև կենսաբանական մաքրման համակարգով նոր կառույցներ կառուցելու ծրագրերի մասին։
Գեղարքունիքի մարզի բնակիչները նշում են, որ այս ամռանը սաստիկ շոգ գրեթե չի եղել։ Ձմռանը, գարնանը և ամռանը գրանցված տեղումների զգալի քանակը լրացուցիչ ջրային ներհոսք է ապահովել լիճը սնուցող 28 գետերի միջոցով։
Վերջին տարիներին իշխանությունները բազմիցս հայտարարել են Սևանի էկոհամակարգի վերականգնման անհրաժեշտության մասին և մշակել լճի պահպանության համալիր ծրագիր։ Փաստաթղթով նախատեսվում է կառուցել 42 մաքրման կայան, արդիականացնել գործող ևս երեք կայան, անցկացնել 1030 կմ ջրահեռացման ցանց, ինչպես նաև իրականացնել բնապահպանական այլ միջոցառումներ։
Բացի այդ, իրականացվել են լճի բուսական և կենդանական աշխարհի լայնածավալ ուսումնասիրություններ։
Սակայն ծրագրով նախատեսված նախաձեռնությունների զգալի մասը դեռևս չի իրականացվել։ Մասնավորապես մինչ օրս կյանքի չի կոչվել առանցքային նախագծերից մեկը՝ կենսաբանական մաքրման կայանների կառուցումը, որոնց առկայությունը մասնագետները համարում են Սևանի էկոհամակարգի առողջացման կարևորագույն պայմաններից մեկը։