«Սևանի շուրջը» երկօրյա հեծանվարշավը՝ ամփոփ. (տեսանյութ)
«Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է: Երկրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակից հեծանվորդների հետ անցել է 75 կմ:
Երկու օրերի ընթացքում հեծանվորդները, ընդհանուր առմամբ, անցել են շուրջ 213 կմ ճանապարհահատված՝ Սևանի շուրջ։ Արշավի բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության հավաստագրեր։